Saturday, 04 07 2026
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են

Չի բացառվում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման խաղաղության պայմանագիր ստորագրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, իշխանական լրատվամիջոցը վարչապետի և իշխող ուժի հանդիպումից մանրամասներ է հրապարակել՝ նշելով, թե Փաշինյանն ասել է, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահն էլ նշել էր, որ մի քանի ամսվա ընթացքում դա տեղի կունենա։ Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանն ընդունել է Բաքվի առաջ քաշած հինգ կետերն ու այլևս առարկություններ չկան։

– Նորություն չէ, որ այդ 5 կետերը ՀՀ գործող իշխանությունների համար ընդունելի են, որովհետև այս մասին տարբեր մակարդակով հայտարարություններ եղել են։Նշվել է, որ հայկական կողմն ընդունում է Ադրբեջանի կողմից ներկայացված այդ 5 կետերը, որովհետև դրանք միջազգային իրավունքի վրա հիմնված դրույթներ են։ Բայց նաև խոսվել էր, որ հայկական կողմը ևս ներկայացրել է իր առաջարկությունները, սակայն առ այս պահը մենք տեղեկություն չունենք՝ արդյոք դրանք ընդունվել են կամ քննարկման ի՞նչ փուլում են գտնվում։

-Դուք այս կարճ ժամանակահատվածում խաղաղության պայամանագրի կնքումը հնարավո՞ր եք համարում։

Իրականում այսօր և՛ բրյուսելյան և՛ մոսկովյան հարթակները կարծես փորձում են հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ շրջանցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, ինչը կարծում եմ՝ անհնար է։ Մենք գիտենք, որ երկու երկրների հարաբերությունների որոշիչ գործոնը եղել է հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ցավոք սրտի այսօր ստեղծված իրավիճակը՝ աշխարհաքաղաքական իրողությունները, թույլ չեն տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հասնել որոշակի լուծման տարբերակների։ Այդ առումով անհնար կլինի խաղաղության հասնելը․ հայ-ադրբեջանական հարաբերությունները խաղաղության հանգեցնել՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհնար է թվում։

-Իսկ եթե Հայաստանը համաձայն է՝ առանց կարգավիճակի հստակեցման կնքել այդ պայմանագիրը։ Բացառո՞ւմ եք նման տարբերակ։

-Նախևառաջ հասկանանք, թե Հայաստանն ի՞նչ կարգավիճակով է հանդես գալու։ Մենք գիտենք, որ այսօր չնայած նրան, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ տեղի չեն ունենում, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե հանդես է գալիս որպես բանակցային կողմ։ Պետք է հասկանանք՝ արդյոք Հայաստանը հրաժարվում է  որպես այդպիսին ներկայանալուց, թե ոչ։ Այստեղ  հարց է առաջանում՝ արդյոք հակամարտությունը  լուծված է, որովհետև այն միակողմանի լինել չի կարող։

Այսօր ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի մյուս համանախագահող երկրները պարբերաբար հայտարարում են, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և կա նրա քաղաքական կարգավորման անհրաժեշտություն։ Եթե հակամարտությունը շարունակում է գոյություն ունենալ, ապա այն պահանջում է  երկրորդ կողմ։ Եթե Հայաստանը հրաժարվում է, ապա ո՞վ է հանդես գալու որպես երկրորդ կողմ։

-Ես նկատի ունեմ  տարբերակ, երբ Հայաստանը կստորագրի խաղաղության պայամանագիրը, որտեղ Արցախի կարգավիճակի մասին որևէ հիշատակում չի լինի։

Ես չեմ բացառում այդ տարբերակը, բայց ստորագրած փաստաթուղթը մի բան է, իսկ գործնական դրսևորումն այլ բան է։ Մենք կարող ենք  ստորագրել խաղաղության պայամանագիր, իսկ թե որքանով  ենք կարողանալու գործնականում ապահովել՝ ավելի լայն հարց է։

-Արցախում ինչպե՞ս կընդունվի այդ խաղաղության պայմանագիրը։

-Իհարկե ոչ միանշանակ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այսինքն՝  շրջանցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը փորձում է հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։Ես արդեն նշեցի, որ այդ հարաբերությունների հիմնական գործոնը պայմանավորված էր հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Պետք է  հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով։ Արդյոք դա նշանակում է  հարցի հիմնական լուծում, արդյոք այդ խաղաղության փաստաթղթով Հայաստանն այլևս դադարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով որպես կողմ ներկայանալուց և ընդհանուր առմամբ՝ ինչ է սա ենթադրելու։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում