Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ադրբեջանի շանտաժն ու Միրզոյանի և Պապիկյանի օպերատիվ խնդիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ-ն դա որակել է հերթական ապատեղեկատվություն: Հայաստանի ՊՆ-ն սեպտեմբերի 3-ին էլ հերքել էր ադրեջանցիների տարածած այդպիսի տեղեկատվությունը: Շաբաթներ առաջ Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ տարածում էր այդպիսի ինտենսիվ ապատեղեկատվություն, որից հետո սրացում տեղի ունեցավ արցախ-ադրբեջանական շփման գծում: Ինչու՞ է Բաքուն «վերսկսում» ապատեղեկատվությունների շարքը, թե հայկական ուժերն իբր կրակում են հայ-ադրբեջանական սահմանին:

Անկասկած է, որ դա քաղաքական որոշում է, ինչի նպատակը սակայն պարզ չէ: Փաստացի, Բաքվի տեղեկատվական այդ արշավը հաջորդում է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ուեցած հանդիպմանը, և գործնականում զուգահեռվում է Պուտին-Ալիև հեռախոազրույցին, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին և որի ընթացքում նաև խոսվել է սահմանային անվտանգության ու կայունության մասին, ի դեպ: Եվ դարձյալ, ի դեպ, Բաքվի տեղեկատվական այդ արշավը հաջորդում է ոչ միայն Բրյուսելի հանդիպմանը, այլ նաև փաստորեն օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպմանը, որ սահմանազատման և սահմանագծման թեմայով էր: Բաքուն դժգո՞հ է այդ հանդիպումներից կամ դրանցից որևէ մեկից և փորձում է նորից գործի գցել շանտաժի մեխանի՞զմ, շանտաժի գործի՞ք, որ կիրառում է պարբերաբար:

Այն, որ Բաքուն գոհ չէ, թերևս անկասկած է, այլապես չէր դիմի տեղեկատվա-քարոզչական այդ քայլին: Այստեղ գլխավոր հարցը այն է, թե Բաքվի այդ քայլի հանդեպ ինչպիսի վերաբերմունք են ունենալու Բրյուսելը, Մոսկվան, Վաշինգտոնը, ակտիվ դերակատար-միջնորդները: Օրինակ, երբ Պուտինը սեպտեմբերի 3-ի հեռախոսազրույցում Ալիևի հետ քննարկում է սահմանային անվտանգության ու կայունության հարցը, նա այդ քննարկման ներքո Ալիևին հորդորում է կայունությա՞ն, թե՞ ապակայունացման՝ ինչ-ինչ համաձայնություններ Հայաստանին պարտադրելու նպատակով: Համենայն դեպս, ուշադրության է արժանի, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ադրբեջանի ՊՆ շարունակում է տեղեկատվական «գիծը»: Այստեղ թերևս կարևոր է Բրյուսելի և Վաշինգտոնի արձագանքը և գնահատականը, հատկապես, երբ կարող է դիտարկվել ռուս-ադրբեջանական ապակայունացման համատեղ որևէ մտադրություն, ինչն այդ կերպ նաև հարվածի տակ է դնելու այլ միջնորդների ջանքը: Եթե իհարկե այստեղ հիմք չկա խոսելու այն մասին, որ այլ միջնորդները գուցե ամենևին էլ դժգոհ չեն այդօրինակ դրվագներից, որոնք Հայաստանի հասարակության շրջանում արժեզրկում են ռուսական որևէ դերակատարում, ըստ այդմ ուղղակի, թե անուղղակի  խոսում արևմտյան միջնորդական դերակատարման օգտին: Ամբողջ հարցն այն է, որ այդօրինակ պատկերացմամբ սխեմաները աշխատում են Հայաստանի ու Արցախի հաշվին, որովհետև դրանց տրամաբանությունը «կաթիլային» է, որևէ շահառու կողմում, մինչդեռ Հայաստանի և Արցախի համար թանկ և կենսական կարևորության է ամեն մի «կաթիլը»: Այս հարցերը թերևս պետք է լինեն Հայաստանի արտգործնախարարի՝ Մոսկվա, և պաշտպանության նախարարի՝ ԱՄՆ կատարած այցերի ընթացքում օպերատիվ աշխատանքային անհրաժեշտությունը՝ գրեթե անթերի համակարգվածությամբ,  օրակարգային այլ թեմաներից զատ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում