Հայտնի երգչուհի Բեյոնսեի հղիության մասին լուրը իսկական իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: Ամենաակտիվն այս առումով Twitter միկրոբլոգների կայքն է: Այստեղ սահմանվել է բացարձակ ռեկորդ մեկ վայրկյանում միևնույն թեմայով հայտնվող գրառումների հաշվարկով: Այս մասին հաղորոդւմ է France Presse գործակալությունը՝ հղում անելով Twitter-ի պաշտոնական հաղորդագրությանը:
Պարզվել է, որ MTV Video Music Awards-ի ամենամյա մրցանակաբաշխության հեռարձակման ուղիղ եթերում Բեյոնսեի՝ հղիության մասին հայտարարությունից հետո ամեն վայրկյան Twitter-ում հայտնվել են հազարավոր հրապարակումներ: Բացարձակ ռեկորդը 8868 հրապարակում է մեկ վայրկյանում:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011 թ. հուլիսին, երբ ԱՄՆ ֆուտբոլի կանանց հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչում անսպասելիորեն պարտվել էր ճապոնացիներին:









































