Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Փաշինյան-Պուտին-Ալիև՝ 4:1. Ինչի մասին է հաշիվը

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի հետ: Ըստ Կրեմլի հաղորդագրության, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության և կայունության ապահովմանն առնչվող հարցեր, հիշատակվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը: Կարևոր է մի հատկանշական ձևակերպում, որ տեղ է գտել Կրեմլի հաղորդագրության մեջ: Իլհամ Ալիևը իրազեկել է Պուտինին օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման վերաբերյալ:

Բրյուսելի հանդիպումից առաջ Պուտինը խոսել էր Նիկոլ Փաշինյանի հետ՝ օգոստոսի 31-ին: Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին ամսվա ընթացքում Պուտինը Փաշինյանի հետ խոսել է չորս անգամ՝ օգոստոսի 2-ին, 8-ին, 24-ին և 29-ին, այն դեպքում, երբ Ալիևի հետ խոսում է սեպտեմբերի 3-ին: Հեռախոսազրույցների այդ 4:1 հարաբերակցությունը կամ հաշիվը անշուշտ միարժեք չէ և բարդ է ասել, թե ինչի մասին է խոսում այն, սակայն հատկանշական է, որ Բրյուսելի հանդիպման վերաբերյալ Պուտինին գոնե առաջինը «իրազեկում» է Ալիևը:

Մեծ հավանականությամբ, առաջիկայում կլինի նաև Փաշինյան-Պուտին շփում, որի ընթացքում թերևս «իրազեկման» իր տարբերակը կներկայացնի Հայաստանի վարչապետը: Մինչ այդ, սեպտեմբերի 5-ին Մոսկվա է մեկնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը, որը ՌԴ մայրաքաղաքում կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Լավրովի հետ: Ըստ ամենայնի, բրյուսելյան հանդիպումից հետո Մոսկվան ձեռնամուխ է լինում որոշակի աշխուժության, ինչը կամ Բրյուսելը հակակշռելու համար է, կամ ունի որոշակի «կապակցվածություն» և այդ իմաստով Եվրոպայի ղեկավարությունն ու Ռուսաստանը գործում են որոշակի լռելյայն համադրվածությամբ, փորձելով գուցե ուկրաինական «հողի վրա սուր բախման պարագայում առաջիկա ձմեռային ճգնաժամին ընդառաջ որոշակի մեղմացում ապահովել «կովկասյան հողի» վրա: Իհարկե շատ բարդ է այդ առումով ստույգ նախանշել՝ Մոսկվայի հետ բրյուսելյան նկատելի աշխուժացումը հատկապես ո՞ր տարբերակն է, հակադրմա՞ն, թե համադարման, սակայն ակնառու է նաև, որ ռեգիոնալ օրակարգում շարոււնակվում է բավականին ընդգրկուն և բազմազան «մաքոքային» պտույտները, եթե հաշվի առնենք, որ Բրյուսելի հանդիպմանը զուգահեռ նույն օրը Իրանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպում էր Մոսկվայում, իսկ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից առաջ էլ ՌԴ նախագահ Պուտինը նույն օրը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Անկասկած է, որ այդ ամենն ընդգրկող շրջանակը ռեգիոնալ հաղորդուղիների օրակարգն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում