«ՀԺ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Երևանի փողոցներից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն են տարվում «գոլդ» համարանիշներով «անկապ» մեքենաներ։ Այստեղ վարորդներից փորձում են պարզել, թե ինչպես և ինչ միջոցներով են նրանք ձեռք բերել իրենց էլիտար պետհամարանիշները։
Երեկ ոստիկանությունից ըստ էության հաստատել են այս տեղեկությունը՝ հավելելով, որ դա կապված է վերջերս Ճանապարհային ոստիկանությունում բացահայտված յուրացումների հետ։







































