Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Անկեղծության պակաս. Ռուբեն Վարդանյանի պատկերացրած ապագան մեր ոչ վաղեմի անցյալում է

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ռուբեն Վարդանյանի արցախամուտի արարողությանը և դրա արձագանքներին, բնականաբար, ուշադրությամբ հետևում եմ՝ փորձելով առաջին հերթին հենց ինքս հասկանալ, թե ինչ է կատարվում։ Սակայն տևական ջանքերից հետո էլ ինձ համար որոշ բաներ մնում են անհասկանալի ու անընկալելի։

Առաջին ու մարդկայնորեն հասկանալի, թեև բավականին պարզունակ ու, շախմատային լեզվով ասած, միաքայլ կոմբինացիա-արձագանքն ինձ համար էլ է հասկանալի-ընկալելի-ողջունելի՝ մենք պիտի ուրախանանք ցանկացած մարդու, առավել ևս մեծ հնարավորությունների տեր մարդու՝ Արցախում ապրելու և արարելու նախաձեռնությամբ։ Այո, իհարկե։ Պարզապես իրավիճակը բավականին ծանր է, նույն՝ շախմատային լեզվով ասած՝ գրեթե ցուգցվանգային, ուստի շատ ավելի օգտակար կլիներ բազմաքայլ արձագանք-կոմբինացիան։ Ամեն ինչից զատ՝ սա սովորական մուտք չէ, այլ քաղաքական մուտք է, ընդ որում՝ բավականին բարձրագոչ ու աղմկոտ (կարծում եմ՝ կարելի էր ու իր համար շատ ավելի օգտակար կլիներ մուտք գործել նվազագույն աղմուկով), ամեն ինչից զատ՝ մարդը քաղաքական լուրջ նպատակներ ու հավակնություններ ունի («Ես հայտարարել եմ, որ ռուբիկոնն անցել եմ։ Ես գիծն անցել եմ ու հետ չեմ գնալու» հայտարարությունը, կներեք, բարեգործի հայտարարություն չէ), ուստի գիտակից ու քաղաքականապես հասուն քաղաքացու առաքելությունն էլ հենց մտածելն ու վերլուծելն է։

Հիմա ասեմ, թե ինչն ինձ համար ընկալելի չէ։ Վարդանյանի ամենախնդրահարույց ու, ըստ այդմ էլ, վտանգավոր մտքին կանդրադառնամ ամենավերջում, փորձելով պարզել դրա պատճառահետևանքային կապերը։

Իսկ սկսեմ ամենասովորական տրամաբանական հարցերից՝ ի՞նչ է ուզում Վարդանյանը և ինչպե՞ս է ուզում հասնել դրան։ Նա ուզում է ստեղծել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։ Շատ մեծ ու շատ բարձրագոչ նպատակ է։ Բայց խնդիրը նպատակի ձևակերպումը չէ, խնդիրն ավելի շատ այն է, թե ինչպես հասնել նպատակին։ Վարդանյանը պաշտոն չի ուզում, ասել է թե՝ իր ծրագրերի իրականացման ճանապարհը դա չէ։ Կարելի է ենթադրել, որ իսկապես ոչ թե պաշտոն է ուզում ինչ-որ մեկից կամ ինչ-որ մեկի միջնորդությամբ, այլ ուզում է իր կուսակցությամբ մտնել քաղաքական պայքարի մեջ, հաղթել այդ պայքարում, իշխանություն ձևավորել և իրականացնել մտածածը, կամ էլ սատարել ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի ու բերել իշխանության։ Բայց նա ասում է, որ կուսակցություններն ու արհմիությունները կարևոր էին 20-րդ դարում, իսկ մենք հիմա 21-րդ դարում ենք։ Ասում է՝ կուսակցության ղեկավար լինելը, պաշտոն ստանձնելը շատ երկրորդական բաներ են։ Բայց նաև ասում է, որ այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Ուրեմն ինչպե՞ս է պատկերացնում նպատակին հասնել առանց նույն այդ իշխանությունների կամ առանց իշխանություն ձևավորելու։

Տեսականորեն մի ճանապարհ էլ կա։ Մնում է սերտորեն համագործակցել անկախ քաղաքացիական հասարակության հետ, անկախ ու սկզբունքային, քաղաքական-քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող և իշխանություներին միշտ զսպել փորձող հանրային գործիչների հետ, ամրապնդել ու զարգացնել քաղհասարակության կարողություններն այն աստիճան, որպեսզի այդպիսի զորեղ քաղհասարակությունը կարողանա իր չափով վերահսկել քաղաքական գործընթացներն ու նպաստել երկրի ժողովրդավարացմանը, ինչն էլ վերջնարդյունքում կհանգեցնի Վարդանյանի նշած ճակատի ձևավորմանը։ Կներեք, բայց Վարդանյանը կարծես թե նման հետաքրքրություն չի դրսևորում։

Նորից կներեք, բայց իմ պատկերացմամբ, իմ կարճ խելքով՝ տակը էլ ոչ մի բան չմնաց՝ ուղիների ու գործիքակազմերի առումով։ Ուստի չեմ հասկանում։ Չեմ հասկանում, ու վերջ։ Ու պատճառը միգուցե ոչ թե իմ թերատ ընկալունակությունն է, այլ…հայտարարատուի անկեղծության պակասը։ Ու միգուցե հենց այդ պակա՞սն է տեղիք տալիս դավադրապաշտական սցենարների շրջանառման։

Ինչ որ է, անդրադառնամ ամենախնդրահարույցին։ «Հայաստանում ատելություն կա արցախցիների և Արցախի նկատմամբ»,- ասում է Վարդանյանը։ Սա շատ ծանր միտք է, ու ցանկացած մարդ, այդ թվում քաղաքական գործիչ կամ առավել ևս լուրջ ինտելեկտի տեր անհատ երկա՜ր-երկա՜ր պիտի մտածի՝ արտահայտե՞լ, թե՞ չարտահայտել այդպիսի միտք, առավել ևս, որ այն, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանում միգուցե ատելություն կա արցախցի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեծամասամբ խորհրդանշում են նախորդ իշխանությունը Հայաստանում ու Արցախում, թեև կան նաև գործող իշխանությունների հետ առնչված ու, մեղմ ասած, չսիրված անձինք։ Միգուցե ատելություն կա այն արցախցիների նկատմամբ, որոնք գեշ մասնակցություն են ունեցել հայաստանցիների համար ամենազգայուն իրադարձություններին։ Բայց Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելություն չկա։ Է՞լ ինչ պիտի անի խեղճ ժողովուրդը, որ դրանում այլևս չմեղադրեք։ Տասնամյակներ ի վեր անմռունչ իր հարկերի ու իր բերանից կտրածի հաշվին հսկայական օգնություն է տալիս Արցախին միջպետական վարկի և այլնի տեսքով, տասնամյակներ ի վեր իր զավակներին մահվան բերանն է ուղարկում՝ ըմբռնումով վերաբերվելով ամեն մի ձախողման, յուրաքանյուր անարդարության ու պարզապես…անասնության։ Տասնամյակներ շարունակ հպարտացել ու գոռոզացել է Արցախով։ Է՞լ ինչ աներ, որ չմեղադրեք։

Էլ չեմ խոսում այն մասին, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ ռուսաստանյան պետական քարոզչությունն է փորձել տարանջատել Արցախն ու Հայաստանը, ավելին՝ հնարելով արցախցիների գրեթե առանձին ինքնության մասին պատումը։ Այս պարագայում Վարդանյանը, մեղմ ասած, իր ու մեզ համար վտանգավոր չի՞ համարում նման միտք արտահայտելը, չի՞ զգում ռուսաստանահայ մեծահարուստի պարագայում հարցի, այսպես ասած, նրբանկատությունը։

Ու մի բան էլ։ Վարդանյանը չգիտի՞ հայաստանցիների ատելության հասցեատերերին։ Ամենևին էլ պատահական չեմ համարում ամիսներ առաջ մի հարցազրույցում նրա պատասխանն այն հարցին, թե իսկ ովքեր կարող են Արցախում առաջնորդել իրավիճակից պատվով դուրս գալը։ Այդ պատասխանում նա անուններ է տալիս։ Անխտիր բոլորը՝ Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունից, այդ թվում՝ մարդիկ, որոնց, թող ներվի ինձ մեղմասությունը, չեն սիրում։ Իսկ միգուցե արցախցիների նկատմամբ իբր թե համընդհանուր ատելության մասին մտքի նպատակը ատելության հասցեատերերին ընդհանուրի մեջ խառնել-պարզաջրե՞լն է։ Ու ճի՞շտ եմ հասկանում, որ Վարդանյանի պատկերացրած ապագան մեր ոչ վաղեմի անցյալում է։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ նրա այն միտքը, որ մենք ապագայի մասին պետք է խոսենք, այլ ոչ թե անցյալի։

Մեծ, շատ մեծ նպատակների ու դրանց հանրայնացման մեջ, ըստ իս, անկեղծության մեծ, շատ մեծ պակաս կա։ Իսկ Արցախին առաջին հերթին անկեղծություն է պետք։ Արցախին առաջին հերթին մաքրություն է պետք։ Հոգու ու մտքի։ Նպատակների ու ծրագրերի։

Հ.Գ.- Մեկ էլ ինձ դուր չի գալիս սեփական անձի մասին երրորդ դեմքով խոսելը։ Իմաստ չունի մրցակցել Ծառուկյանի հետ։ Նա ոչ միայն անգերազանցելի է, այլև անկրկնելի։)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում