Friday, 19 06 2026
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը

Ինչո՞ւ են շահույթի կտրուկ աճ արձանագրել ապահովագրական ընկերությունները. ԱՊՊԱ-ի ոլորտում համակարգը փոխվել է

Փետրվարի 7-ին Ավտոապահովագրողների բյուրոն որոշում կայացրեց վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում բարձրացան բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կատարվեցին ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Արդյունքում ապահովագրական ընկերությունները 2022 թվականի առաջին կիսամյակում մոտ 2.3 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները 131 մլն դրամի վնաս էր կրել։

Այս առնչությամբ, տնտեսագետ Կարեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առհասարակ ապահովագրական ընկերությունների գործունեությունը ժամանակի ընթացքում կարող է ինչ-որ փուլում դրական արդյունքներ գրանցել, ինչ-որ փուլում՝ բացասական. «Ապահովագրական ընկերության գործառույթն այն է, որ հավաքագրի ապահովագրական վճարներ և դեպքերի ի հայտ գալու դեպքում հատուցումներ իրականացնի: Քանի որ մենք որևէ կերպ չենք կարող պլանավորել, թե հատուցումները հատկապես որ ժամանակահատվածում շատ կլինեն, պահի տակ լինում են դեպքեր, երբ ասենք, այդ ժամանակահատվածում հատուցումները լինում են ավելի շատ, քան ստացված մուծումները, և բնականաբար, արդյունքը լինում է բացասական: Իսկ, ասենք, որոշ ժամանակահատվածներում լինում է հակառակ պրոցեսը, այսինքն ընկերությունն ավելի շատ ապահովագրական մուծումներ է ստացել, քան հատուցումներ իրականացրել: Ժամանակի ընթացքում այսպիսի վայրիվերումներ լինում են ու սա նորմալ է:

Պարզապես, երկարաժամկետ հատվածում ապահովագրական ընկերության ստացած վճարները, բնականաբար, ավելի շատ պետք է լինեն, քան իր կատարած հատուցումները, այլապես որևէ մեկը ապահովագրական գործունեությունը չի իրականացնի, սակայն սա չի նշանակում, որ պահի տակ ապահովագրական ընկերությունը չի կարող բացասական արդյունք ցուցաբերել»,-ասաց նա:

Կարեն Սարգսյանը նաև նկատեց, որ շահույթի աճը պայմանավորված է նաև հաճախորդներից հավաքագրվող գումարների աճով, քանի որ բավականին փոփոխություններ եղան ԱՊՊԱ համակարգում. «Իհարկե, ապահովագրական վճարների աճը դեր խաղաց: Եթե համեմատենք անցած տարվա հետ, այս տարի ԱՊՊԱ-ի ոլորտում համակարգը փոխվել է, այդ թվում մուծումների չափը: Սա հավելյալ եկամուտ է ապահովել ապահովագրական ընկերություններին:

Այս ընթացքում փաստացի դեպքերն ավելի քիչ են տեղի ունեցել, և ստացված հասույթները հավաքվել են, կամ տեղի ունեցած դեպքերով քիչ ծավալի վնասներ են հատուցվել, որի արդյունքում իրենց շահութաբերությունն աճել է»,-ընդգծեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում