Երգարվեստի բնագավառում ձևավորվել են այնպիսի ավանդույթներ, որոնք զարգացման լայն դաշտ ունեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը: Կոմպոզիտորի խոսքով՝ ակադեմիական երաժշտության մեջ փորձում ենք համահունչ պահել միջազգային հոսանքները․ «Չպետք է թույլ տալ մուսուլմանական երաժշտության էլեմենտները ներթափանցեն ու աղավաղեն մեր ազգային երաժշտությունը: Չպետք է գնալ փողի հետևից, պետք է պայքարել հայկական երգարվեստի «մուսուլմանացման» դեմ»:
Անդրադառնալով «Խաչմերուկներ» փառատոնին, կոմպոզիտորը նշեց, որ մեկ ամսվա մեջ Հայաստանում ժամանակակից երգարվեստի խտացում էր․ «Սեպտեմբերին նախատեսվում է փառատոնի երկրորդ փուլը»: