Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինքնասպանությունը, սպանությունը մտածողության ճկունության պակասի հետևանք է․ մեր հասարակությունը սթրեսակայուն չէ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտնում է, որ նախորդ մեկ շաբաթում արձանագրվել է ինքնասպանության փորձի 13 դեպք։ Ինչպես նկատում ենք, վերջին շրջանում ինքնասպանությունների և սպանությունների դեպքերը կտրուկ աճել են։ Մասնագետների դիտարկմամբ՝ պատճառները տարբեր են, հիմնականում պատերազմից մնացած հետևանքների արդյուքներն են։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քրեական հոգեբան Արշակ Գասպարյանն ասաց, որ նման քայլերի գնալու հետևում՝ թաքնված է մտածողության սև ու սպիտակ կողմերը, այսինքն՝ ճիշտը կամ սխալը։ Ինքնասպանությունը, սպանությունը մտածողության ճկունության պակասի արդյունք է։ Պետք է նշել, որ այս պարագայում, երբ անձը գնում է ինքնասպանության՝ տագնապի, անորոշության ու չհասկացված լինելու՝ բացասական հույզեր և զգացումներ ունենալու արդյունք է, որը հանգեցնում է հիասթափության, դա էլ իր հերթին վարքի նման ծայրահեղ դրսևորման։ Սա եռաստիճան համակարգ է՝ մտածողություն, հույզեր, վարք։

Մարդկանց նման քայլերի կարող են դրդել բազմազան երևույթներ, սակայն շատ կարևոր է հասկանալ, թե դրանք հասարակության մեջ ընկալական ինչ երևույթներ են և վիճակագրորեն ինչ դիրքերում են․ մեկ կամ երկու սպանությունը էական ազդեցություն չի կարող ունենալ, սակայն արդեն երեք-չորսը մտահոգիչ թվեր են, որոնք ստեղծում են վիճակագրություն ու ենթադրում կատարել համապատասխան վերլուծություն․ հարկ է նշել, որ մենք չունենք նման հատուկ մարմին կամ կառույց, որը կզբաղվի այս թվերի վերլուծությամբ ու տալ պատճառականություն։ Նշենք, որ պատճառականությունները կարող են կապված լինել օբյեկտիվ մի շարք իրողությունների հետ՝ պատերազմ, պատերազմական հետևանքներ, հոգեբանական ճնշումներ, լուծումների բացասական ներկայացումներ, որ մենք պարտվել ենք, թույլ ենք և այլն, որն էլ իր հերթին մարդու մեջ առաջացնում է տագնապ։ Երբ տագնապը հասնում է սեփական անձը ոչնչացված տեսնելուն՝ մարդը գնում է ինքնաոչնչացման, իսկ մեր հասարակությունում անորոշության ու դրանից ծնված տագնապի սակավություն վերջին տարիների կտրվածքով, վստահորեն, չկա։

«Ինքնասպանությունների և սպանությունների կատարման վրա մեծ հետք է թողել պատերազմի հոգեբանական հետևանքները։ Պատերազմը ճգնաժամ է։ Սոցիոլոգիայի տեսության համաձայն՝ մարդը միշտ սովորում է որևէ բան անել։ Օրինակ՝ մենք չէինք սովորել պատերազմել, պետք է սովորեինք մի օր։ Ճգնաժամային տեսության համաձայն էլ՝ որևէ ճգնաժամի դեպքում՝ հանցագործությունները կամ հակասոցիալական վարքի ձևերն ավելի սրված են լինում»,- ասում է Գապարյանը։

Այս ամենի կանխարգելման համար կա երկար և կարճ ճանապարհ, երկուսն էլ կրթական են՝ ինչպես ենք մենք հոգեկրթական աշխատանքներ տանում, որոնք հասարակության լայն շերտերին, այն մարդկանց, որոնք հեռու են հոգեբանությունից կոնկրետ իրավիճակում հստակ սթրեսորների հետ աշխատանքներ տանում։ Ըստ քրեական հոգեբանի՝ աշխարհում չկա որևէ երկիր, որն ապրում է առանց սթրեսի, սակայն դրան դիմակայելու համար գիտելիք է պետք, որն էլ մենք, ցավոք, չունենք, վառ օրինակ է՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքը։ «Մեր հասարակությունը ոչ մի սթրեսային իրավիճակի և խնդրի լուծման պատրաստ չէ․ դա նրանց սովորեցնել է պետք։ Մեդիա ոլորտն էլ պետք է իմանա, թե հասարակությանը ինչ չափով պետք է սթրեսային տեղեկատվություն տա»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում