Wednesday, 08 05 2024
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին

Ժամանակը չէ՞, որ Հայաստանի հանրությունն իմանա նոյեմբերի 9-ից բացի եղածը

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունենալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը զուգահեռ, տեղի կունենա Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի այցը Մոսկվա, որտեղ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ կքննարկվի հարցերի լայն շրջանակ: Դրանք ներառելու են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման շուրջ բանակցության ընթացքը, Ուկրաինան, Սիրիան, ինչպես նաև Կովկասը: Ուղիղ իմաստով Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումները բնականաբար չունեն կապակցվածություն, սակայն օօրակարգի և քաղաքական տրամաբանության առումով դրանց զուգորդումն անշուշտ խոսուն է, հատկապես, եթե հաշվի առնենք վերջին շաբաթների կովկասյան դիվանագիտական աշխուժությունն ու Իրանի ինտենսիվ հայտարարությունները հայ-իրանական սահմանի վերաբերյալ:

Կասկածից վեր է, որ Բրյուսելի հանդիպմանը այդ թեման լինելու է եթե ոչ առանցքայինը՝ ուղղակի, թե անուղղակի, ապա առանցքայիններից մեկը՝ հաղորդուղիների ապաշրջափակման այն հարցերի շրջանակում, որ քննարկվում են ԵԽ նախագահի միջնորդությամբ արդեն մի քանի ամիս գոյություն ունեցող այդ ձևաչափում: Այստեղ շատ դժվար է իրադրության գնահատումը այն պարզ պատճառով, որ անորոշ է այդ հարցն առաջ տանելու Եվրամիության մոտեցումը: Այն, թե ինչ մոտեցում ունի Ռուսաստանը՝ էապես պարզ է նոյեմբերի 9-ի համաձայնագրով, իսկ ահա այն, թե ինչ մոտեցում, պատկերացում և առաջարկ ունի Բրյուսելը, ու նաև Վաշինգտոնը՝ պարզ չէ: Հետևաբար բարդ է գնահատել, թե առկա ձևաչափերում հատկապես ի՞նչն է, որ առաջացրել էր Իրանի ինտենսիվ և բավականին հստակ արտահայտվող անհանգստությունը, և որտե՞ղ է Հայաստանի համար առավել շահեկան առաջարկն ու տարբերակը: Այդ մանրամասները թույլ կտան նաև հասկանալ, թե ինչպիսի բովանդակային հարաբերակցության մեջ կարող էին լինել Բրյուսելում եռակողմ հանդիպումն ու ռուս-իրանական բանակցությունը Մոսկվայում:

Ըստ երևույթին ժամանակն է, որ Հայաստանի հանրությունը որևէ կերպ իրազեկվի, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետից զատ, էլ ինչ առաջարկներ կան՝ կապված հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի հետ, ինչո՞վ են դրանք տարբերվում նոյեմբերի 9-ի փաստաթղթում արձանագրվածից: Հակառակ պարագայում, ներկայումս Հայաստանը առնվազն հանրային իմաստով նմանվում է փակ աչքերով խաղացողի, որը հռչակում է «փրկիչներ» և «դավաճաններ», սպառնալիքներ և փրկօղակներ, սակայն չունի այդ ամենի մասին անհրաժեշտ առարկայական պատկերացում ու տեղեկատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում