Անհայտ վանդալները գրաֆիտ են պատկերել Չիկագոյում Մերիլին Մոնրոյի հսկայական արձանի ոտքի վրա: Այժմ Մոնրոյի ոտքին կարելի է տեսնել Pi$tola և Ariel գրությունը, ինչպես նաև սրտի գրաֆիկական պատկեր: Այս մասին հաղորդում է NBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին: Հայտնի չէ՝ կա՞ն արդյոք այս գործով ձերբակալվածներ: Այս պահին ոստիկանությունն ուսումնասիրում է արտաքին տեսախցիկների նյութերը, որոնք հնարավոր է՝ պատկերած լինեն վանդալիզմի պահը: Հիշեցնենք, որ 8 մետր բարձրությամբ Մոնրոյի արձանը տեղադրվել է այս տարվա ամռանը: Արձանը պատկերում է «Յոթ տարվա ցանկությունները» ֆիլմից այն դրվագը, երբ Մոնրոյի հայտնի սպիտակ կիսաշրջազգեստի փեշերը վեր են բարձրանում: