Հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը այս իրավիճակից դուրս գալու համար որպես ելք առաջարկում է բացել մեր դռներն ու պատուհանները․ «Այս ավերիչ ընթացքին չտրվելու համար պետք է թացը չորից տարբերենք: Մեր հասարակությունը այլևս միաշերտ չէ, բազմաշերտ սոցիում ունենք»: Ըստ հեքիաթասացի՝ տարբեր ուժեր դիվիդենտները հավաքում են ատելության ուժի վրա․ «Տարբեր ուժեր հանրությանն արթնացնելը ընկալում են փողոց հանել՝ որպես ամբոխ, հոտ»: