Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 26-ին մարտական հրաձգություններով վարժանքներ են սկսել Ֆուցզյանի արեւելյան նահանգում, որը Թայվանից բաժանում է նեղուցը: Այդ մասին, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Որպես վարժանքների շրջան Է նշանակված Մույույ կղզու ջրատարածքը, որը գտնվում է Ֆուցին քաղաքից ոչ հեռու: Վարժանքներում գործի դրված ուժերն ու միջոցները չեն ճշտվում: Դրանց կոորդինատները նշված են Պուտյան քաղաքի Ծովի անվտանգության վարչության կայքում: Մարտական հրաձգություններով վարժանքները կտեւեն մինչեւ օգոսոսի 27-ը:
Օգոստոսի սկզբից ՉԺՀ-ի զինված ուժերն անցկացրել են մի ամբողջ շարք զինավարժանքներ իրենց ափի երկայնքով՝ Թայվանի նեղուցում լարվածության աճի ֆոնին, ինչի պատճառն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսի 2 -3-ը կայացած այցն Է Թայբեյ: Չինաստանի բանակը նաեւ կատարել Է հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Թայվան կղզու շուրջն ընկած ջրատարածքի վեց գոտիներում: Ամերիկացի օրենսդիների՝ օգոստոսի 14 – 15-ը Թայվան կատարած այցին Չինաստանը նույնպես պատասխանել Է մի շարք վարժանքներով Հարավչինական, Դեղին եւ Արեւելաչինական ծովերի տարբեր ջրատարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: