Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Oգտագործեք գիտելիք ստանալու ամեն առիթ. ՀՀ նախագահն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օգոստոսի 25-ին ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից:

Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ միայն և միայն մեր գիտելիքով, մտքով և մեր նախաձեռնություններով: Եթե ինչ-որ ժամանակ մտածել ենք, որ կային այլ չափանիշներ, ապա այսօր կարող ենք հստակ ասել, որ ո՛չ հանքարդյունաբերությունը, ո՛չ ծիրանը, ոչ ջերմուկը (որովհետև կար այդպիսի գաղափար), մեզ չեն օգնի, եթե չկա միտք, եթե չկա նախաձեռնություն, եթե չկա ազատություն և ամենակարևորը՝ գիտելիք:

Դուք այդ գիտելիքները ստացողներն ենք և շարունակելու եք ստանալ: Իմ ցանկությունը, իմ խնդրանքն է՝ ամեն առիթ օգտագործեք գիտելիք ստանալու համար: Ամեն մի հանդիպման ժամանակ, ամեն մի հնարավորության դեպքում փորձեք գիտելիք ստանալ: Մի՛ հոգնեք:

Ես ամեն օր ինչ-որ մի բան եմ սովորում, ինչ-որ մի նոր բան են կարդում: Կյանքում երբեք գիտելիք ստանալու հնարավորությունը չի ավարտվելու, իսկ ներկա ժամանակներում առավել ևս: Այս արագ փոփոխվող, արագ նոր պահանջներ ներկայացնող աշխարհում, եթե սովորելու ձգտում ունեք, ապա համոզված եմ` ձեր ստեղծագործական հնարավորությունները մեծանալու են: Դուք ինքներդ կտեսնեք, որ դառնալու եք նոր գաղափարների, նոր հայտնագործությունների կրողներ, և պետության դերը կայանալու է միայն նրանում, որ ձեզ հնարավորություն տա ուղղակի ազատորեն այդ ամեն ինչն իրագործել:

Մեր երկրում ազատության հետ կապված խնդիրներ չկան, և եթե որևէ խնդիր է ծագում՝ մեր արձագանքը միանշանակ է լինում. մենք պետք է կարողանանք այդ սահմանափակումը վերացնել՝ լինի դա բիզնեսում, առօրյա կյանքում, սահմանային անցակետերում: Այդ ամեն ինչն արվելու է հանուն նրա, որ մարդիկ գան այստեղ և իրենց լավ զգան, խոսքը ոչ միայն մեր երկրի քաղաքացիների մասին է»:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում պատասխանել է աշակերտներին հետարքրքող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում