Wednesday, 15 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է

Շարունակվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

Երևանի Արաբկիր վարչական շրջանում շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 21-ից բացված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որն այս անգամ ներառել է հանգստյան երկու օրերն էլ։ Այս մասին ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում:

Շաբաթ և կիրակի օրերին շուկայի ընթացքին հետևել ու գնումներ է կատարել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ում, ի թիվս ոլորտի մի շարք մասնագետների, ուղեկցել է նաև FAO-ի փորձագետ Մարթոն Սաբոն: Վերջինը գոհունակությամբ ընդգծել է, որ գյուղատնտեսական շուկայի առաջին փորձը հաջողությամբ է ներդրվել և պատրաստակամություն է հայտնել աջակցել շուկայի կայացմանը: Օգոստոսի 27-ին և 28-ին անցկացված տոնավաճառն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ:

Մասնակից գյուղացիական տնտեսությունների թիվը անցել է 400-ից: Բացի առանձին անհատներից` շուկայում իրենց ապրանքատեսականին են ներկայացրել նաև կոոպերատիվներն ու գիտական կենտրոնները: Ըստ ներկայացված տեղեկատվության՝ երկու օրվա ընթացքում վաճառվել է 145 տոննա պտուղ-բանջարեղեն: Կազմակերպիչները վերահսկողություն են սահմանել, որպեսզի վերավաճառողների մուտքն արգելվի: Երկու նման փորձ է նկատվել, սակայն հաջողվել է այդ դեպքերը հենց տեղում կանխել:

Հիշեցնենք, որ տոնավաճառի մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վրաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ՝ ապահովելով քաղաքակիրթ առևտրի համար անհրաժեշտ պայմաններ:

Ինչպես գյուղացիների ու գնորդների հետ զրույցում վստահեցրել է նախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսական այս շուկայում աստիճանաբար ամեն ինչ կընկնի իր տեղը, քանի որ գյուղատնտեսության նախարարությունում պատրաստակամ են հաշվի առնել բոլոր առաջարկներն ու երբեմն առաջացող մտահոգությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում