Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

ՄԻՊ-ը արձագանքում է ՀՀ ԿԳ նախարարության մրցույթի վերաբերյալ ամփոփիչ հայտարարությամբ

Օգոստոսի 29-ին չստանալով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից խոստացված իրավական փաստարկները՝ ՄԻՊ-ը ներկայացնում է.

Ամփոփիչ հայտարարություն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացված մրցույթի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը՝ կանոնակարգել կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող մրցութային համակարգը, ցավալիորեն վերածվեց անընդունելի բանավեճի, ինչի արդյունքում կարելի է արձանագրել, որ պետական որոշ մարմիններում սեփական սխալներն ու բացթողումները ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է:

Ամփոփելով ծավալված անպտուղ բանավեճը՝ ևս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը և դեռևս ոչինչ չի ձեռնարկել այդ խախտումը վերացնելու ուղղությամբ:

Նման եզրահանգման հիմք են ծառայում հետևյալ անհերքելի փաստերը.
Փաստ 1. 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունեցել 2011-2012 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերի մրցույթ:

Փաստ 2. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած դիմում-բողոքով հայտնել է, որ մրցույթը ընթացել է մրցակիցների միջև անհավասար պայմաններում, ինչպես նաև ներկայացրել է հիմնավոր պնդումներ՝ մրցույթի ընթացքում տեղի ունեցած շահերի բախման վերաբերյալ:

Փաստ 3. Անձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է շահած գրքի թարգմանչի կողմից նախկինում ներկայացված և շահած գրքերի մասնագիտական խմբագիրը: Անթույլատրելի է կոլեգիալ կազմի անդամի առնչությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ նա նախկինում գործել է ի շահ այդ գործընթացի մասնակիցներից որևէ մեկի, կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակի շահագրգռված լինելու մասին, ինչը կասկած է հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ: Այս մասին ուղղակիորեն հղում է պարունակում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, ինչը վարչական վարույթի իրականացման ընթացքում դիտվում է որպես բացարկի հիմք:

Փաստ 4. Բողոքի քննարկման ընթացքում ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է, որ դասագրքերի մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական հիմքերը հստակ կանոնակարգված չեն, սահմանված չեն նաև հանձանաժողովի անդամներին ներկայացվող պահանջները:

Փաստ 5. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Մինչդեռ, մրցույթների կազմակերպման և անցկացման իրավական մեխանիզմները հստակ ձևակերպված չեն, ինչպես նաև կանոնակարգված չեն հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:

Այսպիսով, մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ առանց քաղաքացու իրավունքների իրականացման կարգի իրավական կարգավորման, արդեն իսկ խախտում է քաղաքացու իրավունքները:

Թեման համարում ենք սպառված : Դրա մասին խոսվեց շատ ավելին, քան նպատակահարմար էր, հատկապես, եթե նկատի ունենանք, թե որքան շատ և տարաբնույթ են մեր քաղաքացիների բողոքները տարբեր բնագավառներից:

Գիտելիքի օրվա նախաշեմին շնորհավորում ենք կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին, աշակերտներին և ուսանողներին՝ մաղթելով բարեփոխված և որակյալ կրթություն :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում