
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ մշտական կապի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Էրդողանը հայտնել է Լվովից վերադառնալու ճանապարհին՝ լրագրողների հետ ինքնաթիռում կազմակերպած ասուլիսի ժամանակ։
«Ես ասում եմ՝ եկեք ամրապնդենք այդ գործընթացը՝ բանակցություններ վարելով պարոն Պուտինի հետ։ Օրինակ ՝ Սոչիում իմ վերջին այցի ժամանակ Սիրիան մեզ համար քննարկման կարևոր թեմա էր, այն օրակարգում էր։ Այս պահին մենք շարունակում ենք մեր բանակցությունները Պուտինի, իմ արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ»,-ասել Է Էրդողանը։