Արցախը պետք է դառնա սուբյեկտ և Հայաստանին ազատի արցախյան հարցից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ՌԱԿ նախագահ, քաղաքագետ Բարդուխ Գալստյանը:
Նրա խոսքով՝ այսօր զգայական ու ողբային կեցվածքով խոսելը ճիշտ չէ․ իրավիճակը գնահատել է պետք․ «Նորություն չէր, որ Բերձորն ու Աղավնոն կորցնում ենք 2020-ի նոյեմբերին, թե 2022-ի օգոստոսին:ՀՀ իշխանությունները պետք է կարողանան միջազգային հանրությանը ցույց տալ, որ սուբյեկտը Արցախն է: Կարևոր է, որ Արցախի իշխանությունները չհամաձայնեն ՀՀ իշխանությունների պայմանավորվածությունների հետ: Ռուսների միջնորդությամբ Արցախի ու Ադրբեջանի միջև այսօր ոչ թե բանակցություններ են, այլ պայմանավորվածություններ: Արցախը համաձայն չէ իր կողմից չընտրված իշխանությունների պայմանավորվածությունների հետ: Արցախը պետք է դառնա սուբյեկտ և Հայաստանին ազատի արցախյան հարցից»: