Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Նախագահ Մակրոնի խորհրդավոր լռությունը

«Սուրմալու»-ի տոնավաճառի ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի վարչապետն ու նախագահը ստանում են տարբեր երկրների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ցավակցական հեռագրեր: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը խլեց մոտ երկու տասնյակ մարդու կյանք: Օգոստոսի 17-18-ին Հայաստանում պաշտոնապես հայտարարվեց Սուգ: Ստացվող ցավակցական հեռագրերի շարքում նկատելի է մի բացակայություն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռագրի բացակայությունը: Իհարկե, ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարարությունը, սակայն այդ ամենով հանդերձ նկատելի է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ իր առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը մշտապես արտահայտող, միաժամանակ նաև Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ ջերմ ու բարյացկամ վերաբերմունքով աչքի ընկնող Ֆրանսիայի նախագահի ցավակցական հեռագրի բացակայությունը, գոնե առայժմ: Ինչու՞ է լռում Էմանուել Մակրոնը: Այդ հարցի առանցքում իհարկե լոկ ողբերգական պատահարի առիթով ցավակցության բացակայությունը չէ:

Ֆրանսիայի նախագահի այդ լռությունը ուշադրության է արժանանում վերջին ամիսներին նրա նկատելի «քաղաքական լռության» պայմաններում: Ֆրանսիայի նախագահը աշխուժություն ցուցաբերեց 2022-ի մարտին, երբ Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ մեկտեղ մարտի առաջին օրերին նախաձեռնեց տեսաքննարկում իր, Միշելի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Այդ օրերին Ֆրանսիայի նախագահը բավականին աշխույժ էր նաև փետրվարի 24-ին սկսված ուկրաինական պատերազմի «դիվանագիտական ճակատում»՝ պատերազմը կանգնեցնելու համար: Մարտի 9-ին Էմանուել Մակրոնի հրավերով եղավ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, որտեղ բացի հանդիպումից, Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները մասնակցեցին նաև հայ-ֆրանսիական գործընկերության համաժողովի բացմանը: Այդ ընթացքում Էմանուել Մակրոնը զբաղված էր նաև իր նախագահական արշավով, որը ապրիլին ավարտեց հաջողությամբ: Մարտյան աշխուժությունից հետո նկատելի է Ֆրանսիայի, և մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դիվանագիտական պասիվություն-լռությունը, անգամ անցնող շաբաթների շրջափուլում, երբ կովկասյան ռեգիոնը հայտնվեց ինտենսիվ դիվանագիտական-քաղաքական խոսքերի շրջափուլում:

Ահա այդ ֆոնին էլ առավել նկատելի է դառնում մշտապես ջերմ հռետորաբանությամբ աչքի ընկնող Ֆրանսիայի նախագահի ցավակցական հեռագրի բացակայությունը, առաջացնելով հարց-մտահոգություն, թե արդյո՞ք կա ավելի խորքային խնդիր, կապված փոխադարձ վստահության հետ: Իհարկե, պետք է թերևս նկատել նաև, որ Ֆրանսիայի նախագահը գոնե առերևույթ բավականին զուսպ գործունեության ռեժիմում է նաև ուկրաինական իրադարձությունների, այդ համատեքստում եվրոպական և միջազգային այլ խնդիրների համատեքստում, և գուցե խոսքը նրա այսպես ասած մարտավարական հարաբերական դադարի մասին է: Բոլոր դեպքերում, հաշվի առնելով Հայաստան-Ֆրանսիա «առանձնաշնորհյալ հարաբերությունը», ինչի մասին պարբերաբար հիշատակում է Երևանը տարբեր առիթներով, առաջանում են հարցեր նկատելի լռության կապակցությամբ, այդ կերպ նաև որոշակի մտահոգություն՝ հայ-ֆրանսիական կարևոր հարաբերության դինամիկայի առնչությամբ:  Ըստ երևույթին լռությունը խախտելու ժամանակն է, իհարկե ոչ պարզապես խախտելու համար, և խոշոր հաշվով նաև ոչ բառի ուղիղ իմաստով, այլ գործնական, բովանդակային՝ հայ-ֆրանսիական հարաբերության բովանդակային վերափոխման խնդիրն ի վերջո ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների տրամաբանությունից բխող կարիքներին ներդաշնակեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում