Ինչպես գրում է Ռուսաստանում լույս տեսնող «Երկրամաս» թերթի կայքը՝ հղում անելով armish1.livejournal.com բլոգին, Սոչիի հիվանդանոցներից մեկում ազգությամբ ադրբեջանցի բուժքույրը փորձել է սպանել ղարաբաղցի մի երեխայի: Երեխային Սոչիի հիվանդանոց են բերել սուր աղիքային հիվանդությամբ: Երկար ժամանակ տեղի բուժքույրերից մեկը փորձել է համոզել երեխայի մորը տուն գնալ՝ հանգստանալու: Երկու օր անց, երբ երեխային ուշքի են բերել, մայրը համաձայնել է պառկել երեխայի կողքին: Երբ նա քնել է, բուժքույրը կտրել է երեխայի երակը: Մայրն արթնացել է ու տեսել երեխային արյան մեջ: Հետագայում պարզվել է, որ բուժքույրը ադրբեջանուհի է: Նրան հայտնաբերել են և ձերբակալել: Հաղորդվում է, որ երեխան ապաքինվում է:
«Առաջին լրատվական»-ին չհաջողվեց այլ աղբյուրներից ճշտել այս տեղեկության իսկությունը: