Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Աղետի վարկածներն ու հանրային գիտակցությունը. սկսել է պետք

Ինչ է կատարվել «Սուրմալու» անունը կրող երևանյան տոնավաճառում և որն է եղել աղետալի պայթյունի պատճառը, պետք է պարզի և հարցերի պատասխանը տա կատարվող քննությունը: Հանրությունը, հատկապես համացանցային հանրությունը շրջանառում է ամենատարբեր վարկածներ: Կան շատ հանրային խմբեր, որոնք առաջին իսկ պահից ձեռնամուխ են եղել աղետի վրա քաղաքական կամ այլ «խմբակային» միավորներ հավաքելու գործին, շահարկելով մարդկային ողբերգությունը: Գործ  ունենք անվտանգության կանոնների խախտմա՞ն, թե՞ ահաբեկչության կամ այլ բնույթի դիտավորության հետ: Կասկած չկա, որ քննության արդյունքից հետո էլ շատ շատերը չեն հավատալու դրան և կառուցելու են «սեփական վարկածներ»: Այդպիսին են բոլոր հանրությունները, ոչ միայն մերը: Եվ բնականաբար այդ իրողության ծավալմանը նպաստում է Հայաստանում և դրա շուրջ չափազանց բարդ աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական, անվտանգային իրադրությունը: Միաժամանակ, վերջին ամիսներին և հատկապես շաբաթներին Հայաստանում չափազանց շատացել էին տարբեր տեղերում տեղադրված ռումբերի առկայության մասին կեղծ ահազանգերը: Ընդ որում, այդպիսիք ստացվել էին անգամ հենց տոնավաճառում պայթյունի օրը և արտակարգ իրավիճակում աշխատող հատուկ ծառայությունները, ԱԻՆ-ը, ստիպված էին էլ ավելի գերլարել ջանքն ու ռեսուրսները, նույն ժամանակահատվածում մի շարք տարբեր տեղերում առկա ռումբի կեղծ ահազանգի հետքով գնալու համար:

Մի բան անկասկած է, որ ինչ  որ մի ուժ կամ ուժեր, զբաղված են Հայաստանի հասարակական-պետական կյանքը կաթվածահար անելու, հասարակությանն անընդհատ տագնապի մեջ պահելու գործով: Թերևս անկասկած է, որ այդպիսի ուժեր կան թե դրսում, թե ներսում: Նրանց նպատակները կարող են լինել տարբեր, սակայն այդ իմաստով թերևս պետք է լրջորեն խորհել հանրային արձագանքի ձևավորման մասին: Իսկ դա բավականնին բարդ գործ է, որքան էլ հեշտ լինի խոսքերով այդ ամենն անելը: Բարդ գործ է, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, և այստեղ պահանջվում է այդ գործին ոչ միայն կառավարող մեծամասնության, հասարակական-քաղաքական մյուս բոլոր դերակատարների, այլ գորնականում յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածություն: Յուրաքանչյյուր քաղաքացի առնվազն բարձրացնելով անվտանգության պահպանման հարցերում սեփական վարքագիծն ու պատասխանատվությունը, կարող է նպաստել ընդհանուր անվտանգոության կանոնների պահպանման արդյունավետությանը, հետևաբար նաև Հայաստանի պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Պետք է խոստովանել, անկախ, թե ինչ վարկածներ կարող են շրջանառվել և ինչ բուն պատճառի հետ կարող ենք գործ ունենալ այս պարագայում, բայց Հայաստանում անվտանգության կանոնների հանդեպ ընդհուպ կենցաղում «թքած ունենալը» ըստ էության վաղուց վերածվել է «գենետիկ» երևույթի: Այն արտահայտվում է կենսագործունեության, մարդկային կյանքի գրեթե բոլոր դրվագներում: Անշուշտ, այստեղ նաև պետք է արձանագրել, որ Հայաստանում տասնամյակներ ի վեր չի եղել այդ խնդրի խորացումը կանխելուն միտված պետական քաղաքականություն, անվտանգության գիտակցություն ձևավորելու մշակված քաղաքականություն: Պետք է սկսել, ինչը պետք է ենթադրի անվտանգության կանոնների հանդեպ խստագույն վերահսկողություն և պատասխանատվության մեխանիզմներ, և միաժամանակ անվտանգության վարքագծի ձևավորմանն ուղղված, այդ գիտակցությանն ուղղված պետական քարոզչական քաղաքականություն, որում պետք է ներգրավվի հասարակական, քաղաքական ամբողջ վերնախավը, ում համար Հայաստանի անվտանգությունը համալիր կարևորություն ներկայացնող, այլ ոչ թե քաղաքական խաղարկումների ենթակա հասկացություն է:

Լուսանկարը՝ «PanARMENIAN.Net»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում