Saturday, 11 07 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Առանց ֆուտբոլ Հայաստա՞ն․ Ովքեր «Հանրապետականը» հասցրին անդունդի եզրին․․․

Վերջին ամիսներին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն տարածեցին։ Հիշեցնենք, մեր գլխավոր մարզադաշտում քաղաքական ակցիաները, ինչպես նաև տարատեսակ այլ միջադեպերը շարունակական բնույթ են կրում և ցավոք զարգանալու միտում ունեն։ Այս տրավա ապրիլին Հայաստանի առաջնության 28-րդ տուրի «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպման հանդիպման ժամանակ «Հանրապետական» մարզադաշտում հայտվեցին «Դիմադրություն» շարժման անդամները, որոնք «առանց թուրքի Հայաստան», վանկարկումներով փորձում էին տրիբունաներում ներկա ֆուտբոլասերներին իրենց քաղաքական օրակարգը թելադրել։ Երիտասարդներից մեկն էլ Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ: Ակցիայի ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ևս նշանավորվեց քաղաքական ակցիաներով, որոնք հերթական ծանր հարվածը հասցրին մեր ֆուտբոլին։

Տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:Արդեն Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղադաշտ ներխուժեց «Ազգային ժողովրդական բևեռ» կազմակերպության ներկայացուցիչը պաստառով ու հայկական եռագույնով երկրպագու: Պաստառի մի կողմում գրված էր. «Աղավնոն չենք հանձնելու»: Հարավային տրիբունաներում վերը նշված կազմակերպության անդամները պարզելով իրենց կալանավորված կուսակիցների լուսանկարները պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրանց։ «Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումներում արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչպես Հայաստանի ազգային հավաքականն, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում:Հաշվի առնելով, որ «Փյունիկն» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում»,- մասնավորապես ասված է ՀՖՖ-ի և «Փյունիկի» տարածած հայտարարության մեջ։

Անդրադառնալով «Հանրապետականում» տեղի ունեցող միջադեպերին «Առաջին լրատվական»-ը բազմիցս է շեշտել մարզադաշտը որակազրկելու վտանգի մասին։ Կան հիմնավոր կասկածներ, որ քաղաքական որոշ ուժեր իսկապես նպատակ են դրել հասնել նրան, որ «Հանրապետականը» որակազրվի։ Այդ ժամանակ իսկապես կունենաք առանց ֆուտբոլ Հայաստան։ Քաղաքական որոշ ուժեր առաջնորդվելով ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով նույնիսկ հակառակորդի առաջխաղացումը փորձում են օգտագործել քաղաքական դիվիդենտեր հավաքելու նպատակով։

Ֆուտբոլը նրանց համար լոկ ոչինչ է։ Արդեն օգոստոսի 18-ին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Փյունիկը» «Հանրապտականում» պետք է մրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ։ Լիահույս ենք, որ մասնավորապես ՀՖՖ-ն և իրավապահ համակարգը կանի հնարավորինը ստադիոնում արատավոր երևույթները բացառելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում