Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտարարել է իրանցի դիվանագետ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այդ մասին:
«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», – գրել է Քազեմ Սաջջադին:
The presence of terrorists and their transfer from Syria to Azerbaijan,near the border of Iran is unacceptable.
After Greece, Cyprus, Armenia, Syria and Iraq, Turkey is now looking for evil activity next to Iran's borders.
Turkey should know that this is a Play with fire. pic.twitter.com/0tT5wUZOWr
— Kazem Sajadi | سید کاظم سجادی (@K_sajjadi11) August 10, 2022