Monday, 13 05 2024
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը

Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է․ խաղաղ պայմաններում զինվորների մահերի թիվը կտրուկ աճել է

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Վերջերս տարբեր պայմաններում զինվորների մահվան դեպքերի թիվը կտրուկ աճել է։ Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ԶՈւ-ում փոփոխությունները կոսմետիկ են։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ Կառավարությունը ցանկություն չունի Զինված ուժերում որևէ փոփոխություն կատարելու, նրա անտարբեր վերաբերմունքն ակնհայտ է։ Ո՛չ բանակի ղեկավարությունը, ո՛չ բանակի գերագույն հրամանատարը՝ վարչապետը, քայլեր չի ձեռնարկում  բանակում դրական փոփոխությունների ու առկա խդիրների վերացման համար։ Արցախյան երկրորդ պատերազմից անցել գրեթե երկու տարի, սակայն որևէ դրական տեղաշարժ և փոփոխություն չկա, իսկ դա նշանակում է, որ չեն էլ ցանկանում դա անել։ Դիրքերը կահավորված չեն, զինվորները զոհվում են, վրանները վատ վիճակում են, նույնիսկ այս հարցերին որոշակի լուծում չի տրվում, իսկ թե ինչու չեն անում՝ բացատրություն չկա, ոչ-ոք չգիտի, թե այս անգործության պատճառը որն է, երևի թե՝ չեն ցանկանում աշխատել։ Ամենացավալին այն է, որ սրա հետևանքով զոհեր ենք ունենում, որոնց թիվը չի նվազում, նույնիսկ աճում է։

Խնդրին լուծում տալ ու վատթարագույն արդյունքները կանխել կարող է միայն Կառավարությունը, այն մարդիկ, որոնք այս ամենի համար պատասխանատվություն են կրում, սակայն նրանցից ոչ-ոք չի աշխատում ու չի մտածում այս մասին, չի մտածում անգամ՝ մարդկային կյանքերը խնայելու մասին։ «Փաստացի մինչ պատերազմն էլ ունեինք բազում խնդիրներ, սակայն դրանք չլուծվեցին ու պատերազմից հետո ամեն բան ավելի վատացավ ու անտեսվեց։ Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է ու գործում է անպատժելիությունը։ Այն մարդիկ, որոնք պետք է լծվեն այս գործին՝ չեն աշխատում»։

Պատերազմից հետո բանակը շատ է թուլացել և բանակում առկա մթնոլորտն ու խնդիրները հիմա էլ են տանում դրա թուլացմանն ու պառակտմանը, առանց այն էլ մենք կանգնած են նոր պատերազմի առաջ, թուլացած բանակի արդյունքն էլ սա է՝ անդադար նոր տարածքների հանձնում, թուլացում, անկում։ Կարծես թե՝ Հայաստանը այս տեմպերով պետք է հանձնվի ինչ-որ մեկին։

Ալեքսանյանի խոսքով՝ բանակի հրամանատարությունը հայտարարություններ է տարածում, որ նրանք աշխատում են, բարեփոխումներ անում, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, նրանք ոչինչ էլ չեն անում։ Ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվում և պատասխան չի տալիս կատարավածի համար։ Փաստը մնում է այն, որ Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք դա չեն հասկանում, որն էլ հանգեցնում է նման ծանր հետևանքների․ պատասխանատուները զուրկ են պատասխանատվության զգացումից, նրանց վրա անգամ անմեղ զինվորի կյանքն ու մահը չի ազդում։ Ժամկետային զնինծառայողներն անընդհատ թիրախի տակ են։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ նախկին իշխանությունների ժամանակ էլ էր վիճակը վատ, նրանք թողել էին կոռումպացված բանակ, բանակ, որտեղ կրկին մահերի թիվը շատ էր, սակայն պատերազմն ավելի վատացրեց վիճակը. «Մենք չենք կարող հույս ունենալ, որ ներկայիս իշխանությունները որևէ քայլ կձեռնարկեն խնդիրների կարգավորման համար, հույս չկա նաև այն հարցում, որ իշխանափոխության դեպքում՝ նոր իշխանությունները կաշխատեն, իսկ նախկիններն էլ եկել-գնացել են, նրանք այլևս կապ չունեն այս ամենի հետ․ ամեն մեկն իր ժամանակն ունի»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում