Tuesday, 14 05 2024
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով

Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր

Օգոստոսի 8-ին և 9-ին ՀՀ դեսպան Վ.Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելեց Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր: Այցելության հիմնական նպատակը՝ տեղի հայ համայնքների հետ հանդիպումն էր, ռազմական գործողությունների կիզակետում գտնվող համայնքային կառույցներին դեսպանության կողմից աջակցությունն ու քաջալերումը: Համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի ունեցան Զապորոժեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարող տարածքում և Դնիպրոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ Վարդուհի մշակութային կենտրոնում։

Զապորոժիեում համատեղ պատարագին, ապա դեսպանի հետ հանդիպմանը մասնակցեցին մարզի տարբեր հոգևոր թեմերի առաջնորդներ`Ուկրաինայի ուղղափառ, Հույն կաթոլիկ և Հռոմեա-կաթոլիկ եկեկեղեցու եպիսկոպոսներ:

Ջերմ և անմիջական զրույցների ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձավ հայ-ուկրաինական հարաբերություններին, պատմեց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին, խոսեց դեսպանատան գործունեության մասին: Նա նաև ծանոթացավ Դնիպրոյում և Զապարոժեիում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, կազմակերպեց խորհրդատվություններ հյուպատոսական բնույթի տարատեսակ հարցերի կապակցությամբ: Դեսպանը վստահեցրեց հավաքվածներին, որ դեսպանությունը շարունակելու է համակողմանի աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Զապորոժիեում Վ. Կարապետյանը նաև հանդիպումներ ունեցավ մարզպետի առաջին տեղակալ Վիտալի Սիվոլապի և փոխքաղաքապետ Անատոլի Վասյուկի հետ։ Վերջիններս, մասնավորապես, բարձր գնահատական տվեցին հայ համայնքի ամենօրյա աշխատանքին։ Համայնքի ջանքերին դեսպան Կարապետյանը և պատվիրակության անդամները ականատես եղան Սուրբ Աստվածածին եկեղեցում, երբ համայնքի ներկայացուցիչները կազմակերպել էին մարդասիրական օգնության բաժանում հարյուրավոր մարդկանց, որոնք ռազմական գործողությունների պատճառով ընկել են ծանր կացության մեջ։ Մարդասիրական այդ օգնությունը համայնքի կողմից տրամադրվում է ամեն օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում