Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանները կրկին դատարանից խնդրել են՝ թույլատրել իրենց պաշտպանյալին բժշկական զննում անցնել: Ավելի վաղ Տիմոշանկոն բողոքում էր ինքնազգացողության վատացումից, որից հետո նրան զննել էր Ուկրաինայի առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը:
Փաստաբանները պնդում են, որ Տիմոշենկոյի անձնական բժիշկը հանձնաժողովում ներկայացված չի եղել, ինչը հակասում է դատավորի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 5-ին: Նրան մեղադրում են 2009 թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելու հետևանքով երկրին մեծ վնաս հասցնելու մեջ: