Չինաստանի և Սինգապուրի գիտնականները բացահայտել են նոր տեսակի վիրուս, որը կարող է տարածվել մարդկանց և կենդանիների շրջանում։ Ինչպես հայտնել է չինական «Պենպայ» տեղեկատվական հարթակը, վիրուսի նոր տեսակն անվանվել է «լանյե», որը մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից:
Չինացի գիտնականների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 35 հոգի վարակված է չինական Շանդուն և Հենան Նահանգներում: Նոր պաթոգենը շատ նման է «Նիպերի» վիրուսին, սակայն առայժմ հիվանդության մահացու ելքեր կամ ծանր ընթացքներ չեն հայտնաբերվել:
Նոր վիրուսի ամենատարածված ախտանշաններն են տենդը, թուլությունը, հազը, անորեքսիան, մկանային ցավը, սրտխառնոցը, փսխումը և գլխացավը: Գիտնականները չեն կարողացել վարակվածների միջև կապ հայտնաբերել, հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել նաև նրանց հարազատների և մտերիմների շրջանում, ինչը կարող է խոսել այն մասին, որ այն դեռևս ունակ չէ մարդուց մարդու փոխանցվել: