Սոչիի հանդիպման ամբողջ մեխը այն է, որ Էրդողանը հայտարարում է ահաբեկչության դեմ պայքարի մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետը կարծում է, որ Պուտինն ու Էրդողանը Հրվ․ կովկասում տեղի ունեցողը ևս քննարկել են․ «Տարածաշրջանում Ադրբեջանը ոչինչ չի անում առանց Թուրքիայի, նրանք երբեք ինքնուրույն չեն գործում: Թուրքիան Արցախից չստացավ այն, ինչ ուզում էր․ ռուսական կողմը թույլ չտվեց»:
Արցախի այս փխրուն խաղաղությունը թուրքագետը պայմանավորում է ռուսական խաղաղապահ ներկայությամբ․ «Ադրբեջանը ռուս խաղաղապահների մանդատը չի տվել մինչ օրս, դրա հետևում կան այլ նպատակներ»: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ըստ թուրքագետի՝ մեզ տալիս է աշխատելու հնարավորություն, բայց չենք տեսնում պլանավորում: