Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն իր մասնագետներին կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդել Է ֆիննական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ֆինլանդիան շուրջ 20 զինծառայողներ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Ուսուցման ծրագիրը կղեկավարի Մեծ Բրիտանիան, որն աջակցության համար դիմել Է գործընկեր երկրներին: Մեծ Բրիտանիայի տվյալներով, ծրագրի նպատակն Է՝ ապահովել մինչեւ 10 հազար ուկրաինացի կամավորների բազային զինվորական պատրաստությունը: Ծրագիրն անցկացվելու Է այս տարվա ընթացքում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ֆինլանդիան Ուկրաինա Էր ուղարկել շուրջ 10 փաթեթ ռազմական օգնություն, որի կազմը չի բացահայտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: