ՀՀ տնտեսությունը ավելի արագ է աճում, քան իր պոտենցիալն է: Այս իրավիճակը պարտադրում է կարճաժամկետ իրավիճակից փորձել երկարաժամկետ օգուտներ քաղել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Նարեկ Կարապետյանը:
Տնտեսագետի խոսքով՝ տնտեսական աճը ՀՀ տնտեսության կարճաժամկետ գերտաքացման վիճակն է բնութագրում, պետք է անվտանգության բուֆերներ ձևավորել․ «Լրացուցիչ հարկերը կարող են լրացուցիչ պահուստներ ապահովել և պարտքի նվազեցում ապահովել: Կարճաժամկետ գործոնները մեծ հնարավորություն են տնտեսությունը այլ մակարդակի հասցնելու համար»