Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վրաստանի համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը․ կան ընդհանուր մարտահրավերներ

Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել թե Վրաստանի վարչապետի, թե իր պաշտոնակցի և թե արտաքին գործերի նախարարի հետ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետի հանդիպմանը կողմերը կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելություների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Իլյա Դարչիաշվիլին օրեր առաջ այցելել էր Թուրքիա, որտեղ քննարկումներ է ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ քննարկել են նաև Ուկրաինան և Ղարաբաղը:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ Վրաստան այցին, նշեց, որ միջպետական բարձրաստիճան այրերի այցերը և դրանց դինամիկան միշտ եղել է դրական, վերջին շրջանում շատ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում, քանի որ նաև կան ընդհանուր մարտահրավերներ, և կարիք կա պարբերաբար հանդիպելու և բոլոր մարտահրավերները, հնարավորությունները, օրակարգը թարմացնելու, քննարկելու։

Բացի այդ, կառավարության աշխատակազմի ղեկավարի այցն առանձնանում է նրանով, որ ինչպես գիտենք, աշխատակազմի ղեկավարների այցերը արտաքին քաղաքական բլոկի հետ է առնչվում, ուստի այստեղ ևս կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերի հետ կապված առանձին և հավելյալ քննարկումներ անելու և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացնելու հնարավորություն է ստեղծված։ Վրացագետի կարծիքով՝ այս այցի նպատակը հենց դա է, որ մի կողմից քննարկումները, օրակարգային շեշտադրումները, երկու պետությունների առավելությունների դրական դինամիկայի շեշտում և այլն․ «Այդ պարագայում, իմ կարծիքով, պետք է, որ որոշ հարցերի շուրջ առարկայական քննարկումներ տեղի ունեցած լինեն, որոնք կարիք ունեին ավելի մանրամասն ուշադրության։,- նշեց Մելիքյանը։

Նրա խոսքով՝ մեկ բան հստակ է՝ Վրաստանի համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, ուստի դրանից ելնելով հայ-ադրբեջանական գործընթացներն իրենց համար կարևոր են, քանի որ սա ավելի է կայունացնում իրավիճակը տարածաշրջանում։ Հայ-թուրքական հարաբերությունները, Մելիքյանի խոսքով, նույնպես կարևոր է վրացական կողմի համար։

«Մյուս կողից կարելի է ասել, որ եղել են փորձեր, և հայ-թուրքական հարաբերությունների սկզբնափուլում եղել է տեղեկատվություն, որ սկզբնական շրջանում Վրաստանը միջնորդի որոշ դեր է կատարել առնվազն ուղերձ փոխանցելու հարցում։ Պետք է հստակ հասկանանք, որ մի կողմից Վրաստանը ողջունում է բոլոր այս գործընթացները, բայց մյուս կողմից նաև Վրաստանում հստակ տեսնում են Ադրբեջանի ոչ կառուցողական լինելը, և վերջին մեկուկես օրվա  իրադարձությունները դրա հստակ ցուցիչն են, թե ինչքանով են իրենք միտված խաղաղ լուծումների։ Եվ այս ամենը չի կարող չհուզել Թբիլիսին, և Թբիլիսին այս հարցերին բավականին զգուշորեն է մոտենում։ Ադրբեջանի ուժեղացումը տարածաշրջանում կամ ագրեսիվ պահելաձևը չի կարող չմտահոգել Թբիլիսիին, բայց մյուս կողմից իրենք այս բոլոր գործընթացների ֆոնին իրենք նախընտրում են ակտիվ դիվանագիտության շնորհիվ մոբիլիզացնել բոլոր այն ռիսկերը, որ կարող են ի հայտ գալ։ Իրենք իրենց  տրամաադրում են որպես հարթակ, որտեղ կարելի է բանակցել, և Վրաստանը դիտարկել որպես խաչմերուկ, և այսօր առաջարկ են անում բոլոր հարևաններին Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել, քանի որ այլ ուղղություններով կան խնդիրներ, և այս առումով Վրաստանը բավականին  ակտիվ փորձում է այս բարդ իրավիճակն օգտագործել տնտեսական իր շահերի համար»,-ասաց Մելիքյանը։

Վրաստանը, նրա խոսքով, հետաքրքրված է տարածաշրջանային հարցերով, և  կամա թե ակամա բոլոր քննարկումներում Արցախի հարցը, հայ-ադրբեջանական այսօրվա բանակցությունների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական բանակցությունների ընթացքը քննարկման առարկա են դառնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում