Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Եթե ԼՂ-ի հարցը չլուծվի մոտ ապագայում, այն կարող է տևական ձգձգվել. Բրայզա

Ադրբեջանական Зеркало թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Սպիտակ տան վարչակազմի համար առաջնահերթ է համարվում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը։ Պակաս կարևոր չէ նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Դա կարևոր ու այժմեական խնդիր է և գտնվում է մեր կառավարության արտաքին քաղաքականության առաջնային տեղերում։ Գիտեմ, որ այս տեսակետը կիսում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Հունիսի 23-ին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ ունեցած անհատական հեռախոսազրույցների ժամանակ Օբաման հայտարարել է, որ տարածաշրջանի ստատուս քվոն անընդունելի է, և որ կողմերը պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն բանակցային ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախկինի նման ի վիճակի չեն ավարտին հասցնել հակամարտության կարգավորմանն առնչվող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, ինչի արդյունքում էլ հակամարտությունը մնում է ապակառուցողական ու վտանգավոր իրավիճակում։

Նա նաև մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության աճի հետ կապված։ Օբաման խորհուրդ է տվել ավելի համարձակ քայլեր ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ։ ԱՄՆ-ը՝ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ շարունակելու է աջակցել «հիմնարար սկզբունքների» նախապատրաստման գործընթացին։

Մինսկի խումբը կողմերին օգնել է «հիմնարար սկզբունքների» բաղկացուցիչ տարրերի նախապատրաստման հարցում, ինչը միտված է խաղաղ ճանապարհով հակամարտության արդար կարգավորման ուղիների հետագա մշակմանը։ Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը կողմերից պահանջելու է փոխզիջումներ։

Մադրիդյան սկզբունքների փաթեթը հիմնարար է և պարունակում է բոլոր անհրաժեշտ «հիմնարար սկզբունքները», որոնք նպաստում են խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Դրանում շարադրված են այն «հիմնարար սկզբունքները», որոնք գործածվելու են ճգնաժամի հաղթահարման ժամանակ. «խնդրի լուծման հարցում ուժի կիրառման անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն, ազգային փոքրամասնությունների ինքնորոշման իրավունք»։

Տարիներ շարունակ ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, սակայն, ինչպես երևում է, այսօրվա դրությամբ չկա որևէ դրական արդյունք։ Կողմերը չեն վստահում միմյանց, զիջումների ու փոխզիջումների չեն գնում, ինչով և ավելի են խորացնում խնդիրը։

Եթե այս հարցը չլուծվի մոտ ապագայում, ապա այն կարող է ձգձգվել ավելի տևական ժամանակով։ Մենք ձգտում ենք այս խնդիրը լուծել անցավ և կողմերի շահերի նվազագույն վնասման եղանակով։ Մադրիդյան սկզբունքներում կշռադատված ու ներկայացված են այդ խնդրի լուծման տարբերակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում