Երկուշաբթի տեղեկատվություն տարածվեց, որ արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ։ Անցակետում Հովհաննիսյանի մուտքն արգելել են ռուս խաղաղապահները։ Ակնկալելի էր, որ այս դեպքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեօլ է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքը Շիրինյանը որակեց կամայականություն․ «Արցախի տերն ու տիրականը հիմա ռուս խաղաղապահն է»: Անդրադառնալով Արցախում լարված վիճակին, Շիրինյանը նկատեց․ «Մոսկվան Ուկրաինայում ջախջախվում է, սա ցրելու համար պուտինը լարվածության այլ օջախներ է ստեղծում: Հայաստանի իշխանությունները ունեն հավասարակշռելու, չսխալվելու շանս: Ռուսաստանը կարող է ակտիվ գործողությունների դիմել, ինչը մեզ համար վատ կլինի»:
Շիրինյանի գնահատմամբ՝ Հայաստանի ակտիվ չեզոքությունը հիմա ճիշտ է: