ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների, ուղղությունը եղել է Լաչինը։
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։
Պետք է ակնկալել ռուսական խաղապահ առաքելության հստակ և որոշակի գործողություններ, իրավիճակի հետագա էսկալացիան բացառելու և եղած լարվածությունը վերացնելու ուղղությամբ, դա ռուսական կողմի պարտավորությունն ու պատասխանատվությունն է՝ ամրագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ» ։