Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հանրապետության ղեկավարն այսօր այցելել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
Նախագահը շնորհավորել է բանաստեղծին և հանձնել պետական պարգևը: