Հուլիսի 31-ի ուշ գիշերը Եվրոպան հայտնվել էր իր տարածքում նոր պատերազմից «հինգ րոպե պակաս» իրավիճակում: Ծայրահեղ լարվել էր իրավիճակը Կոսովոյի և Սերբիայի սահմանին, ընդհուպ եղավ Սերբիայի նախագահի ուղերձ, որտեղ նա խոսում էր Կոսովոյի հարձակման պլամավորման մասին և հայտարարում, որ Սերբիան կհաղթի:
Իրավիճակը լիցքաթափվել է Կոսովոյում անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող ՆԱՏՕ զորախմբի հայտարարությունից հետո: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ: