ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսը տեղափոխվել է Եվրոպական կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Լրագրող Քսենիա Սոբչակը տեղեկացրել է, որ նրա մոտ հայտնաբերվել է Գիյեն-Բարրեի համախտանիշ: Սա հիվանդություն է, որի ընթացքում մարդու իմունային համակարգը սկսում է հարվածել սեփական ծայրամասային նյարդերին:
Սոբչակի խոսքով՝ 1990-ականների տնտեսական բարեփոխումների գլխավոր գաղափարախոսներից մեկը սկսել է ինչ-որ պահից չզգալ ձեռքերն ու ոտքերը: Այն սենյակը, որտեղ Չուբայսն իրեն վատ է զգացել, հետազոտել են քիմիական պաշտպանության կոստյումներով մասնագետները: