Mega Millions-ի ջեքփոթի խաղարկության ժամանակ մի ամերիկացի շահել է 1,33 միլիարդ դոլար։ Ըստ կազմակերպիչների, վաճառված տոմսերի տվյալների վերահաշվարկից հետո պարզվել է, որ մրցանակը սպասվածից բարձր է եղել։ Ի սկզբանե, ջեքփոթը պետք է կազմեր 1,28 մլրդ դոլար։
Ջեքփոթի այս գումարը մեծությամբ երկրորդն էր Mega Millions վիճակախաղի ողջ 20-ամյա պատմության մեջ: Ռեկորդային հաղթանակը գրանցվել է 2018թ., երբ Հարավային Կարոլինա նահանգից մի ամերիկացի ավելի քան մեկուկես միլիարդ դոլար էր շահել։