Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 30-ին, ժամը 21։49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 9 շենքի տանիքի թիթեղները քամուց պոկվում և ընկնում են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ շենքի տանիքում դրված են թիթեղներ, որոնց մի մասը ուժեղ քամուց ընկել է փողոց։
Փրկարարները թիթեղները (10 հատ) հեռացրել են ճանապարհից։