Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ամերիկյան աշխուժությունն ու Հայաստանի գերխնդիրը

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների ուղղությամբ Միացյալ Նահանգների վերջին շաբաթներին ակնառու դարձած աշխուժությունն ու դրա գործնական բնույթի բավականին նկատելի հանգամանքը առաջացնում է մի շարք հարցեր ու դիտարկումներ, այդ թվում նաև ՌԴ դերի առնչությամբ: Նահանգների աշխուժությունը նշանակո՞ւմ է արդյոք Ռուսաստանի դուրս մղում, կամ երկրորդ պլան մղում, հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում Ռուսաստանի դերի նվազեցում: Այդ հարցադրումները «էքզիստենցիալ» առումով իհարկե ունեն հիմք և դիտարկման անհրաժեշտություն, այն իմաստով, որ Նահանգների քաղաքականությունը անկասկած ունի երկու գլխավոր «թիրախ»՝ Իրան և ՌԴ: Կովկասի հարցերը Վաշինգտոնի մարտավարության մեջ դիտարկվում են հենց այդ երկու ուղղությամբ ռազմավարական սպասարկման միջոց: Դա սակայն ինքնաբերաբար չի նշանակում ՌԴ դերի թուլացում կամ դուրսմղում: Իհարկե, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ վերջին երկու տասնամյակում հետևողական վարել է Մոսկվան ռեգիոնում, և Հայաստանի համար դրա ծանր հետևանքը, շատերը և գուցե հանրային ճնշող մեծամասնությունը կուզեին Ռուսաստանի դուրսղմում: Բայց, հարցը ամենևին զգայական դաշտում չէ, գործ ունենք աշխարհաքաղաքականության լրջագույն, խորքային իրողությունների հետ և ըստ այդմ դրանցում Հայաստանը պետք է կողմնորոշվի զուտ պրագմատիկ չափումներով, չտրվելով որևէ զգայականության: Առավել ևս, որ գործնականում որևէ այլ խոշոր խաղացողի ռազմավարություն սկզբունքորեն չի տարբերվելու ռուսականից, նվազագույնը այն իմաստով, որ Հայաստանը որևէ կերպ ավելի կարևոր չի դիտվելու, քան Ադրբեջանն ու Թուրքիան: Այդ իմաստով, մենք պարտավոր ենք գոնե ծանր պատերազմից հետո բացել մեր աչքերն ու միտքը և առերեսվել իրողություններին: Այդ իմաստով, ամերիկյան աշխուժությունն իհարկե ունի Ռուսաստանին դուրս մղելու նպատակ, սակայն գոնե առայժմ Ռուսաստանն ունի դրան դիմադրելու բավականին շոշափելի հնարավորություն:

Հետևաբար, Հայաստանի համար չափազանց կարևոր է՝ աշխատելով ԱՄՆ հետ, կոնֆլիկտային իրավիճակը կառավարելու և կայունությունն ապահովելու, հնարավորության դեպքում խաղաղությունն ամրապնդող կարևոր համաձայնոությունների հասնելու ուղղությամբ՝ իհարկե առանց անվտանգության և կենսական կարևորության որևէ զիջման, միաժամանակ որևէ կերպ չդառնալ Ռուսաստանի դերի և դիրքի թուլացման կամ չեզոքացման գործընթացի անմիջական մասնակից: Այլ կերպ ասած, կարողանալ Վաշինտոնի հետ աշխատելով, աշխատել նաև Մոսկվայի հետ, փոխադարձաբար բացատրելով, որ Երևանը որևէ կերպ չունի նրանց «դիմակայությանը» խառնվելու ցանկություն, որևէ կերպ չունի Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս-քվո փոխելու ցանկություն և մտադրություն, այլ առաջնորդվում է գեթ մեկ մղումով՝ լինել անվտանգ, ապահովել Արցախի հայության անվտանգությունն ու իրավական պաշտպանվածությունը բոլոր առումներով, և ապահովել ռեգիոնալ խաղաղությունը հնարավորինս երկարաժամկետ իմաստով: Ընդ որում, այդ շեշտադրումները կարևոր են նաև Իրանի  և այլ խոշոր դերակատարների ուղղությամբ համարժեք ազդակների համար: Եվ այդ հանգամանքը թերևս պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական «կոնսենսուսի» առարկա, թեկուզ լռելյայն «կոնսենսուսի»՝ անել առավելագույնը, Հայաստանի ճամբարային դիրքավորման տպավորություն չստեղծելու և այդ կերպ Հայաստանը մանիպուլյատիվ գործընթացի, խաղի մեջ չներքաշելու, կամ այդպիսի ձգտումներին կամա, թե ակամա չօժանդակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում