Հայտնի փոփ երգչուհի Բեյոնսեն, որն այսօր ելույթ է ունեցել MTV Video Music Awards երաժշտական մրցանակաբաշխությանը, ելույթի վերջում հայտարարել է, որ իր հղիության մասին լուրերը համապատասխանում են իրականությանը:
Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ MTV հեռուստաալիքի գլխավոր մրցանակը բաժին է հասել 26-ամյա երգչուհի Քեթի Փերիին Fireworks երգի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այս մրցանակի համար պայքարում էին բրիտանացի երգչուհի Ադելը, ամերիկացիներ Beastie Boys-ը, Բրունո Մարսը և Թայլեր «Արարիչ»-ը: Մրցանակներ են ստացել նաև Բրիթնի Սփիրսը և Foo Fighters-ը:
Պատանի երգիչ Ջասթին Բիբերը ստացել է Video Music Awards-ի լավագույն տեսահոլովակ մրցանակը՝ U Smile երգի համար:











































