Ռուսաստանցի հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկին, որը շարունակում է իր պատիժը կրել ՌԴ բանտերից մեկում, այսուհետ իր սյունակը կունենա The New Times ամսագրում: Այս մասին իր բլոգում հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Իլյա Բարաբանովը:
Խոդորկովսկու առաջին հրապարակումը հայտնվել է ամսագրի կայքում երեկ, իսկ ամսագրում այն կտպագրվի այսօր առավոտյան: Հրապարակման մեջ Խոդորկովսկին պատմում է բանտային կյանքի, որոշ ձերբակալվածների մասին:











































