Առնվազն 30 մարդ զոհվել է, իսկ 37-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ Բաղդադի ամենամեծ մզկիթներից մեկում՝ Ում Ալ-Քուրայում, տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Այս մասին հաղորդում է արաբական Al-Arabiya հեռուստաալիքը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է սուննիների առաջնորդ Ահմեդ Աբդ Ալ-Աֆուր Ալ-Սամարին, մահացել է նրա տեղակալը՝ Խալիդ Ալ-Ֆահդաուին: Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ աղոթքից անմիջապես հետո: Այս մզկիթում է տեղակայված նաև Իրաքի ամենախոշոր «Իսլամական աստվածաբաններ» ընկերակցությունը:










































