Thursday, 18 06 2026
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

«Ի՞նչ է, պետք է դանակը ոսկորին հասնի, որ գործենք». Հայաստանում մթերումը վատ վիճակում է

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում մթերումների հետ կապված բազում խնդիրներ կան, սակայն դրանց լուծմանը միտված քայլեր գրեթե չեն նկատվում: Ոլորտի առաջխաղացումը կախված է խնդիրների վերացմամբ, որոնց համար պատասխանատու է հավասարապես՝ թե՛ Կառավարությունը, թե՛ Քաղապետարանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ, որի փոխանցմամբ՝ մենք չկարողացանք հասնել նրան, որ ունենայինք գյուղատնտեսական մեծածախ շուկաներ, կան միայն մասնավոր շուկաներ, որոնք գնտվում են քաոսային վիճակում ու բացարձակ չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Մթերքը դնում են գետնին ու վաճառում, չկա կարգ ու կանոն, դրանից զատ էլ այդ գումարները գնում են ոչ թե քաղաքապետարանին, այլ մասնավորի գրպանը, իսկ մասնավորն էլ ինչ ուզում անում է ու թելադրում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Վերջերս խոսվում էր փողոցային առևտրի վերացման մասին, բայց ապարդյուն. երբ մի բան արգելում են, մեկ ուրիշ բան են առաջ քաշում: Քաղաքապետարանը լրջորեն պետք է զբաղվի մեծածախ շուկաներով. միակ լուծումը դա է: Եթե գյուղացին իմանա, որ իր գյուղը մի վաճառատեղ ունի և կարող է գնալ այդտեղ ու առևտրով զբաղվել՝ իհարկե, կլինի կարգ ու կանոն ու գյուղացին այլևս չի ունենա վաճառքի խնդիր:

Բերբերյանի խոսքով՝ մեր երկիրն ունի միայն մեկ խոշոր կազմակերպություն, որը զբաղվում է արտահանմամբ, մնացածն ավելի փոքր են, եթե այդ մեկի նման ունենանք ևս 1-2 արտահանող խոշոր կազմակերպություններ, որոնք կունենան 100-ից ավելի սառանարային մեքենաներ, ապա կկարողանանք լուծել ծառացած խնդիրները: Ցավոք սրտի, այդ կազմակերպությունները զբաղվում են ոչ միայն լոգիստիկայով, այլև գյուղմթերքի բիզնեսով, այսինքն՝ այստեղ էժան գնում են, մյուս տեղում ավելի թանկ վաճառում, այսինքն՝ կատարում են ոչ թե տրանսպորտի դեր, այլ վերավաճառողի: Գյուղացուց իրենց ձեռնտու հարմար գնով գնում են ու բավականին թանկ վաճառում: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է պարտադիր լուծվեն: Օրինակ՝ եթե գյուղացին խնդրի իրեն տրամադրել մեքենա՝ բերքի արտահանման համար, չեն տրամադրի, իրենց համար դա նպատակահարմար տարբերակ չէ, քանի որ ավելի եկամտաբեր է վերավաճառողի դիրքերում լինելը: Այս վիճակը գործում է գրեթե բոլոր մթերքների վրա, աչք ծակողներից մեկը կարտոֆիլի արտահանումն է, որը ՌԴ-ում 5 անգամ թանկ են վերավաճառում, սակայն գնում են այստեղից մոտավորապես՝ 90-100 դրամով:

«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի դիտարկմամբ՝ գյուղացու համար միակ դրական բանն այն կարող է լինել, որ մենք իր համար նպաստավոր պայմաններ ստեղծենք, սակայն գործնականում քայլեր գրեթե չեն ձեռնարկվում: Գյուղացին, եթե մեծածախ տարածքի տեղ ունենա, ապա սուպերմարկետների աշխատողները չեն հասնի, օրինակ՝ Էջմիածին, Արարատ կամ այլ վայր՝ գյուղմթերք գնելու: Սա ձեռնտու է նաև Կառավարությանը, քանի որ այսպես նա կարող է տեղեկացված լինել, թե որ սուպերմարկետը որքան է գնել ու հարկային հարցերն ինչ վիաճկում են, այս մոտեցումն անգամ քաղաքապետարանին շահույթ կբերի: «Ի՞նչ է, պետք է դանակը ոսկորին հասնի, որ գործենք, ամեն բան պետք է արվեր ժամանակին, ոչ թե կարևոր հարցերը մղվեին հետին պլան: Սրանք թերություններ են, որոնք անգրագիտության դրսևորման արդյունք են»,- շեշտում է պարոն Բերբերյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում