Տոկիոյում անսովոր կերպով հարգանքի տուրք են մատուցել Apple-ի նախկին տնօրեն Սթիվ Ջոբսին, ով մի քանի օր առաջ հեռացել էր պաշտոնից: Պրոդյուսեր Ջոզեֆ Թեյմը օգտագործելով երկու iPhone և իր ոտքերը, Տոկիոյում վազել է քաղաքի փողոցներով այնպես, որ իր ուղին պատկերել է Apple-ի ապրանքանշանը` խնձորի տեսքով:
Որպեսզի իր ուղին ճիշտ պատկերի ապրանքանշանը, վազորդը օգտագործել է Apple-ի երկու iPhone, որոնց օգնությամբ հստակ հետևել է քարտեզին և Տոկիոյի փողոցներով վազելով` իր անցած ուղու հետագծով նկարել է Apple-ի «խնձորը»:










































