Նիգերիայում ջրհեղեղի պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել: Ինչպես նշում է France Press գործակալությունը` հղում անելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի խոսքերին, ջրհեղեղն առաջացել է ուրբաթ օրվանից չդադարող հորդառատ անձրևների պատճառով: Երկրի հարավարևմտյան բնակավայրերում խցանվել են ջրահեռացման խողովակները: РИА Новости-ն հայտնում է, որ հազարավոր բնակիչներ տարհանվել են:
Նիգերիայում ամեն տարի ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում ջրհեղեղները սովորական երևույթ են, սակայն այս տարի դրանց պատճառած վնասները ավելի մեծ են:







































