Սփյուռքահայերին քաղաքացիության տրամադրման կարգի խստացումը լավ հետևանքերի չի բերելու։ Ազգային անվտանգության հեղինակած օրինագծի վերաբերյալ մեր բացասական դիրքորոշումն արտահայտել ենք, բայց արձագանք չի եղել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
« Այն ունի երկու կոմպոնենտ․ առաջին՝ կարծում եմ, որ հայրենադարձության վրա չի ազդելու։ Եթե ուզեն հայրենադարձվել, այդ 60 օրը չի խանգարելու, որ գան մնան, հետո քաղաքացիություն ստանան։ Այլ հարց է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ, հետևաբար մեր գերատեսչությունն այդ փոփոխությանը կողմ չէ»,-նշեց Սինանյանը։








































