Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՀՀ-ի կողմից դաշնակից ՌԴ-ին փոխանցված հետախուզական տեղեկություններն այսուհետ անարգել օգտագործվելու են Հայաստանի դեմ

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ծանոթացա Ռուսաստանի և Ադրբեջանի հետախուզական ծառայությունների միջև կնքված համաձայնագրի որոշ դրույթների հետ։

ԱՄՆ գլխավոր հետախույզ Բըրնզի՝ դեռևս երկու ամիս առաջ ծրագրված հայաստանյան վեցժամյա այցից հետո մեր երկիր պատասխան այցով ժամանած Ռուսաստանի գլխավոր հետախույզ Նարիշկինը երկու աշխատանքային հանդիպում ունեցավ Երևանում և շտապեց Բաքու, որտեղ թե՛ հանդիպումների շրջանակն էր ավելի լայն և թե՛ արդյունքն էր առավել խոսուն։

Նախօրեին պաշտոնական Բաքվի և Մոսկվայի հետախուզական մարմինների միջև համագործակցության վերաբերյալ ուշագրավ փաստաթուղթ է ստորագրվել, որի նպատակն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։

Ըստ ստորագրված համաձայնագրի, այսուհետ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը պաշտոնապես պարտավոր է աջակցել Ադրբեջանին՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։

Դու կհարցնեք՝ իսկ ո՞վ է սպառնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իհարկե՝ հայերը, Արցախը։ Ուրեմն ումի՞ց պետք է պաշտպանել Ադրբեջանին։ Իհարկել հայերից, Հայաստանից և Արցախից։

Այսինքն, Հայաստանի կողմից դաշնակից Ռուսաստանին փոխանցված հետախուզական տեղեկությունները այսուհետ անարգել օգտագործվելու են Հայաստանի դեմ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում բազմաթիվ կամավոր հավաքագրված գործակալներ ունի կարելի է պատկերացնել, թե առաջիկայում Ռուսաստանը Հայաստանից ստացված տեղեկատվական ինչպիսի հունձք է փոխանցելու Ադրբեջանին՝ ի պաշտպանություն այդ երկրի տարածքային ամբողջականության։

Այս ամենը կատակ չէ, զավեշտ չէ։ Այս ամենը իրական է, տեղի է ունենում մեր օրերում մի դաշնակից երկրի հետ, որը ցանկանում է Հայաստանին օգնել՝ ստեղծելու առանձին արտաքին հետախուզական ծառայություն։

Բոլոր պատասխանատուներին՝ առ ի գիտություն․ եթե ուզում եք ձախողել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայություն հիմնելու կարևոր գործը, թույլ տվեք, որ 44-օրյա պատերազմից առաջ Ալիևի ընկեր ռուսաստանաբնակ ազգությամբ ադրբեջանցի օլիգարխների հանգստավայրերում օրերով իր հանգիստն անցկացրած Ռուսաստանի թիվ մեկ հետախույզ Նարիշկինն աջակցի Հայաստանին՝ ունենալ ազգային արտաքին հետախուզական ծառայություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում