Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով առաջին tet-a-tet հանդիպումը մի քանի անգամ ողջունել են ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի պաշտոնյաները։ Ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա որևէ գնահատականի չի արժանացրել 44-օրյա պատերազմից ի վեր առաջին երկկողմ հանդիպումը։«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հանգամանքը շատ խոսուն է և ի ցույց է դնում ռուսական «վախերը», քանի որ «թբիլիսյան բանակցություններում չկային ռուսական ականջներ։