Irene փոթորիկը հասավ ԱՄՆ-ի արևելյան ափերին: Տեղի ժամանակով առավոտյան 06:15-ին, փոթորիկը սկսել է իր կործանիչ ուղին Հյուսիսային Կարոլինայի տարածքով: Քամու ուժգնությունը հասել է ժամում 140կմ-ի, ալիքների բարձրությունը մի քանի մետր է: Ինչպես հայտնում է newsru.com-ը, այս ամենի հետևանքով ափամերձ բնակավայրերը հայտնվել են ջրի տակ:
Փոթորիկն արդեն մարդկային զոհերի պատճառ է դարձել: CNN-ի հաղորդմամբ Հյուսիսային Կարոլինա նահանգի մի բնակիչ, ով փողոցում է գտնվել փոթորկի ժամանակ, զոհվել է, երբ նրա վրա ծառ է ընկել: Նահանգի շուրջ 250 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: Մասնագետներն անհանգստացած են փոթորկի դանդաղ տեղաշարժից, ինչը կարող է ավելի մեծ ավերածությունների պատճառ դառնալ:
Մի շարք նահանգներում տարհանումը շարունակվում է: